Обсуждалось 08.10.2021 - 23.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը և քաղաքացիական աշխատանքներ իրականացնող այլ հաստիքային միավորներ, ինչպես նաև դրանց պաշտոնային դրույքաչափերը: 0 0 0 4803
Обсуждалось 08.10.2021 - 23.10.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 79-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» թիվ 79-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված՝ հաշվարկվող փորձաքննության արժեքը ներկայումս չի համապատասխանում փորձաքննության կատարման համար իրականացվող ծախսերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Որոշումը, միևնույն ժամանակ jուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանել ՀՀ կառավարության նոր ներքին որոշմամբ: 0 0 0 3594
Обсуждалось 08.10.2021 - 23.10.2021 «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագiծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» թիվ 79-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ հաշվարկվող փորձաքննության արժեքը ներկայումս չի համապատասխանում փորձաքննության կատարման համար իրականացվող ծախսերին։ Փորձագիտական կազմակերպությունների ձեռնարկատիրական եկամուտները ձևավորող հիմնական ուղղություններով եկամուտների տարեցտարի շարունակական նվազման պայմաններում որակյալ փորձագետների արտահոսքի կանխարգելման և պետական փորձագիտական կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ է սահմանել յուրաքանչյուր օբյեկտի փորձաքննության կատարման ծառայության այնպիսի արժեք, որն իրականում կապահովի փորձաքննությունների կատարման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացիկ ծախսերի (մասնավորապես, սարքավորումների պահպանման, նյութածախսի, կոմունալ ծախսերի, գործուղումների և այլնի) ծածկումը և հնարավոր կդարձնի փորձագետի բավարար մրցունակ աշխատավարձի ձևավորումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը, սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել լուծել առկա խնդիրը: 0 0 0 3362
В стадии разработки Обсуждалось 04.10.2021 - 20.10.2021 «Հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել ամենամսյա 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցում պրոբացիայի այն ծառայողների համար, որոնք ստուգում են պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը, կազմում են զեկույց, այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպումներ են ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի (կողմերի) հետ, մասնակցում են դատական նիստերին, ինչպես նաև մարզային մարմիններում իրականացնում են ստուգումներ: 1 0 0 3824
Проект не принят Обсуждалось 04.10.2021 - 20.10.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ կխստացվի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող որոշ տեսակների համար քրեական պատասխանատվություն կնախատեսվի որակյալ հանցակազմերով, ինչը կնպաստի հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում առավել խիստ քրեական քաղաքականության իրականացմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը, նպաստել հասարակական կարգի, ինչպես նաև մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը: 1 0 0 6412
Обсуждалось 29.09.2021 - 14.10.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից: Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն: 4 7 0 5571
Обсуждалось 15.09.2021 - 01.10.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Սույն նախագիծը նպատակ ունի վերանայելու դատական գործերի տեսակավորման և պահպանության ժամկետների վերաբերյալ կարգավորումները: Վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ներկայումս ծագել են մի շարք խնդիրներ կապված քննվող գործերում համապատասխան նյութերի բացակայության հետ, որոնք «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման կիրառման արդյունքում ոչնչացվել են: Նախագծի հիմնական նպատակն է վերացնել վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ծագած խնդիրները և ապահովելու դատական ատյանների, ինչպես նաև դատախազության անխափան աշխատանքը: 0 0 0 4817
Обсуждалось 14.09.2021 - 30.09.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի № 1215-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը: 0 0 0 3819
Обсуждалось 09.09.2021 - 26.09.2021 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում միջոցառման շրջանակները և այն թույլատրելի համարել նաև ապօրինի վարձատրություն ստանալու կամ ապօրինի վարձատրություն տալու հանցագործության բացահայտման համար: 1 1 1 3902