Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ  2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 280-Ն hրամանի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին»,

2) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

 «Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25–րդ կետի պահանջով՝»,

3) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«1․Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի,

4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

5) 2-րդ և 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2024  թվականի

----------------------------ի N ----------Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2011 թվականի 

ապրիլի 5-ի N 280-Ն հրամանի

 

                        

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ
  2. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) սովորողների առարկայական օլիմպիադաների (այսուհետ` Օլիմպիադա) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:
  3. Սովորողների առարկայական հանրապետական օլիմպիադան պետական նշանակության միջոցառում է, որը կազմակերպվում և անցկացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից:
  4. Օլիմպիադաների վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
  5. Օլիմպիադաներն անցկացվում են Հաստատությունում դասավանդվող հանրակրթական 15 առարկայից՝ «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» («Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Աստղագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Նախնական զինվորական պատրաստություն»։
  6. Օլիմպիադաներն անցկացվում են 3 փուլով․

1) դպրոցական

2) մարզային

3) հանրապետական։

  1. Օլիմպիադաների մասնակիցներին և հաղթողներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ համաձայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանով հաստատված կարգի:

 

  1. Օլիմպիադաների հիմնական սկզբունքները

7 Օլիմպիադաների մարդասիրական բնույթը, ազգային համամարդկային արժեքների, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը,

8․ Օլիմպիադաների հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին,

9․ Օլիմպիադայում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը,

10․ Օլիմպիադաներում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը:

 

 

  1. Օլիմպիադաների նպատակներն ու խնդիրները

11․Տաղանդավոր, շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների   հայտնաբերումը և նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը,

12․ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացումը և այդ առարկաներից խոր ու կայուն գիտելիքներ ստանալուն նպաստելը,

13․առարկայական խմբակների, նախասիրական պարապմունքների և այլ ուսումնական աշխատանքների խթանումը,

14․ստեղծագործ ուսուցիչների, բուհերի դասախոսների, գիտահետազոտական հիմնարկների աշխատակիցների և ուսուցիչների ներգրավումը օժտված երեխաների հայտնաբերման ու ուսուցման գործում,

15․միջազգային օլիմպիադաներին, մրցույթներին մասնակցող թիմերի ձևավորումը և նրանց հետ աշխատանքի կազմակերպումը:

 

4 Օլիմպիադաների կառավարումը

  1. Օլիմպիադաների կազմակերպման քաղաքականությունը մշակելու և իրականացնելու նպատակով` որպես Օլիմպիադաների կառավարման բարձրագույն մարմին, Նախարարի հրամանով ձևավորվում է 7 հոգուց բաղկացած մշտական գործող հանրապետական օլիմպիական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
  2. Խորհրդի կազմում ընդգրկվում են Նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալը (Խորհրդի նախագահ), Նախարարության հանրակրթության վարչության 3 աշխատակից, ևս 3 ներկայացուցիչ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններից։

18․ Ըստ անհրաժեշտության՝ Խորհրդի որոշմամբ Խորհրդի աշխատանքներում կարող են ընդգրկվել մասնագետներ։

19․ Խորհրդի ձևավորումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրվում է Խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ընտրվում է Խորհրդի քարտուղար։

20․ Խորհրդի նիստերը հրավիրվում են տարվա ընթացքում առնվազն 2 անգամ։

21․ Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին։

22․ Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող անդամների կեսից ավելի կողմ ձայների դեպքում։

23․ Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև առցանց։

24․ Օլիմպիադաները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով դպրոցական փուլի համար Հաստատություններում ստեղծվում են հանձնաժողովներ, իսկ մարզային և հանրապետական փուլերի համար՝ առարկայական հանձնաժողովներ։

  1. Դպրոցական հանձնաժողովների կազմը հաստատում է Հաստատության տնօրենը:․

26․ Մարզային (Երևանի քաղաքային) առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)՝ համապատասխան ստորաբաժանման ներկայացմամբ:  

27․ Հանրապետական առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմը հաստատում է Նախարարը։

 

5 Խորհրդի գործառույթները

28Խորհուրդը՝

1) մշակում է Օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների իրականացման, անցկացման, բողոքարկման ընթացակարգերը, ինչպես նաև վերահսկողության իրականացման, լուսաբանման, թափանցիկության և մասսայականության ապահովման մեխանիզմները,

2) սահմանում է առարկայական հանձնաժողովների ձևավորման սկզբունքները, նրանց պարտականություններն ու իրավունքները,

3) մշակում է Օլիմպիադաների անցկացման ժամանակացույցը կազմելու սկզբունքները, օլիմպիադաներին սովորողների մասնակցության տարիքային սանդղակը, սահմանում հանրապետական փուլի քվոտաները (թվաքանակ),

4) աջակցում է մասնագիտական առարկայական աշխատանքային խմբերին առաջադրանքների կազմման և գնահատման մեթոդաբանության մշակման գործում,

5) կազմակերպում է օլիմպիադաների խնդիրների և լուծումների, դպրոցական, մարզային և հանրապետական փուլերի հաղթողների ցուցակների հրապարակման գործընթացը,

6) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ սովորողների Օլիմպիադաների անցկացման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

7) առաջարկություններ է ներկայացնում հայ անվանի գիտնականների հոբելյանական օրերին նվիրված կամ Հայաստանի Հանրապետությունում միջազգային և այլ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ,

8) քննարկում է անհատների ու տարբեր կազմակերպությունների կողմից Օլիմպիադաներին աջակցության ծրագրեր,

9) ուսումնական տարվա վերջում քննարկում և վերլուծում է Օլիմպիադաների արդյունքները, տալիս է համապատասխան գնահատական և առաջարկություններ, խրախուսման է ներկայացնում առարկայական հանձնաժողովների նախագահներին և անդամներին,

10) քննարկում է միջազգային այլ օլիմպիադաների մասնակցության հարցը, մշակում և իրականացնում է միջազգային օլիմպիադաներում սովորողների ձեռքբերումների լուսաբանմանն ու օլիմպիադաների թափանցիկության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ,

11) քննարկում է Օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների անվանական կազմերը և ներկայացնում Նախարարի հաստատմանը: Օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահները անընդմեջ կարող են նախագահել առավելագույնը 3 տարի ժամկետով։

12) քննարկում և ըստ անհրաժեշտության աջակցում է օլիմպիական թիմերի հավակնորդների ընտրությանը, ուսումնական տարվա ընթացքում նրանց հետ իրականացվող նախապատրաստական դասընթացների և հավաքների կազմակերպմանը։

13) վերահսկում է մարզային փուլի անցկացումը,

14) վերահսկում է հանրապետական փուլի անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին,

15) քննարկում և Նախարարի հաստատմանն է ներկայացնում՝ 

ա) դպրոցական, մարզային և հանրապետական փուլերի անցկացման ժամկետներն ու ընթացակարգերը` ըստ առարկաների,

բ) հանրապետական փուլի անցկացման վայրերը՝ ըստ առարկաների,

գ) հանրապետական առարկայական հանձնաժողովների կազմերը,

դ) միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի կազմերը:

 

       6 Հանրապետական առարկայական հանձնաժողովների գործառույթները

29Հանրապետական առարկայական հանձնաժողովները՝

1) համաձայն սահմանված ընթացակարգի` անցկացնում են հանրապետական փուլը և պատասխանատվություն են կրում անցկացման ողջ գործընթացի համար,

2) կազմում են դպրոցական, մարզային և հանրապետական փուլերի մրցութային առաջադրանքները,

3) որոշում են հանրապետական փուլի հաղթողներին,

4) համաձայն սահմանված ընթացակարգի` որոշում են միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի թեկնածուների կազմը և նրանց հետ կազմակերպում լրացուցիչ աշխատանք,

5) Համաձայն սահմանված ընթացակարգի` Խորհրդին առաջարկություն են ներկայացնում միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի կազմերի մասին:

 

 

       7 Մարզային առարկայական հանձնաժողովների գործառույթները

30Մարզային առարկայական հանձնաժողովները՝   

1) մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ նախապատրաստում են մարզային փուլի կազմակերպումը` համաձայն սահմանված ընթացակարգի, 

2) վերահսկում են Օլիմպիադաների անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին, պատասխանատվություն  կրում ողջ գործընթացի համար,

3) հանրապետական փուլին մասնակցելու համար ներկայացնում են մարզային փուլի մասնակիցների արդյունքները:

 

       8 Դպրոցական հանձնաժողովների գործառույթները

31Դպրոցական հանձնաժողովները՝

1) նախապատրաստում են դպրոցական փուլի կազմակերպումը` համաձայն սահմանված ընթացակարգի,

2) անցկացնում են դպրոցական փուլը և պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար` համաձայն սահմանված ընթացակարգի,

3) առաջարկություն են ներկայացնում Հաստատության մանկավարժական խորհրդին՝  առաջին փուլում լավագույն արդյունք ցուցաբերած սովորողներին խրախուսելու համար:

 

  1. Հանրապետական օլիմպիադաների երեք փուլերի կազմակերպումը

32․ Առաջին` դպրոցական փուլը կազմակերպվում և անցկացվում է Հաստատություններում` սահմանված ընթացակարգի համաձան՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին: Հաստատության տնօրենը ընթացակարգով սահմանված ժամկետներում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԿԿՏՀ) համապատասխան բաժնում Օլիմպիադային մասնակցել ցանկացող սովորողի համար իրականացնում է նշում՝ ըստ առարկաների։ Ընթացակարգով սահմանված ժամկետի ավարտից հետո ԿԿՏՀ–ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են մասնակիցների ցանկերը՝ ըստ առարկաների։ 

33․ Դպրոցական փուլին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։

34․Երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում են տվյալ մարզում (Երևանում քաղաքում)  գտնվող բոլոր Հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք առաջին փուլում հաղթահարել են համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։

35․ Երկրորդ փուլի անցկացման վայրերը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը), կազմակերպման բոլոր ծախսերը հոգում են մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը):

36․Երրորդ փուլին մասնակցում են հանրապետության Հաստատությունների 9-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք երկրորդ փուլում հաղթահարել են համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։

37․ Երրորդ փուլի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է Նախարարությունը: Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են Նախարարության կողմից:

 

10 Միջազգային առարկայական օլիմպիադաներին մասնակցող թիմերի ձևավորումը

38․ Օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո սույն կարգի 28-րդ կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերությանը համապատասխան Նախարարի հրամանով ձևավորված միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի նախագահներ կարող են լինել հանրապետական առարկայական հանձնաժողովների անդամներ կամ ըստ անհրաժեշտության՝ այլ մասնագետներ։

39․ Սահմանված ընթացակարգով թեկնածուների հետ կազմակերպվում են լրացուցիչ պարապմունքներ:

40․ Պարապմունքներից հետո հանրապետական առարկայական հանձնաժողովի կողմից անցկացվում է մրցույթ(ներ): Այդ մրցույթի(ների) արդյունքների հիման վրա ձևավորվում են միջազգային օլիմպիադաներին մասնակցող հանրապետական թիմերի կազմերը և ներկայացվում են նախարարի հաստատմանը:

41․ Թեկնածուների ընտրման, լրացուցիչ մրցույթների անցկացման և թիմերի ձևավորման աշխատակարգերը սահմանում է Խորհուրդը:

42․ Միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերի կազմերը Խորհրդի ներկայացմամբ հաստատում է նախարարը:

43․ Հայաստանի թիմերի միջազգային օլիմպիադաների մասնակցության հետ կապված ֆինանսական ծախսերը հոգում է նախարարությունը:

44․ Միջազգային օլիմպիադաների հաղթողներին տրվող արտոնությունները սահմանվում են օրենսդրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Продолжительность

    22.10.2024 06.11.2024
  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 702

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Նինա Պողոսյան

29.10.2024

Առաջարկում եմ բնագիտական առարկաներից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն/ օլիմպիադաներին մասնակցեն 8-րդ դասարանից սկսած։

Դավիթ Մինասյան

28.10.2024

<9. Հանրապետական օլիմպիադաների երեք փուլերի կազմակերպումը> բաժնի՝ - 32․-րդ կետում ջնջել <՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին> բառերը։ - 34․-րդ կետում ջնջել <կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների> բառերը, քանի որ այն նշված է 33․-րդ կետում։ - 36․-րդ կետում ջնջել <9-12-րդ դասարանների> բառերը նույն տրամաբանությամբ և այն սահմանել նաև 7-րդ ու 8-րդ դասարանների համար։

Դավիթ Մինասյան

28.10.2024

<7․ Մարզային առարկայական հանձնաժողովների գործառույթները> բաժնի 30․-րդ կետի 3)-րդ ենթակետի վերջում ավելացնել "և ցուցակներն՝ ըստ քվոտաների (թվաքանակ) " բառերով։

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .