Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների  (գույքի)  օտարման, ապրանքների  (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված այլ հարաբերություններ:

  • Обсуждалось

    18.09.2019 - 08.10.2019

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Центральный банк Республики Армения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 26408

Принт

Предложения

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա

08.10.2019

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն սկզբունքորեն դրական է վերաբերվում Հայաստանում անկանխիկ գործառնությունների զարգացման նախաձեռնությանը։ Ավելին, կարծում ենք, որ պատասխանատու գերատեսչությունները պետք է օր առաջ ապահովեն ժամանակակից վճարային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Այդ բարեփոխումները կարող են նպաստել Հայաստանում բիզնեսի համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հայկական FinTech ոլորտի զարգացմանը։ Միաժամանակ, մեր խորին համոզմամբ անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը պետք է տալ համալիր լուծում, որի արդյունքում շահառուները կօգտվեն անկանխիկ վճարումների եղանակից ոչ թե պարտադրանքով պայմանավորված, այլ քանի որ այդպես ավելի հարմար է ու շահավետ։ Մենք կարծում ենք, որ այս նախագծի ընդունումը կարող է կտրուկ վատթարացնել ՓՄՁ ոլորտի առանձին ներկայացուցիչների ֆինանսական դրությունը ինչի վերաբերյալ ցանկանում ենք ներկայացնել մի շարք վերապահումներ և առաջարկություններ․ 1. Առկա չէ օրենքի կարգավորման ազդեցության գնահատականը։ Բացակայում են հաշվարկներն այն մասին, թե քանի՞ տնտեսվարող սուբյեկտ, քանի՞ աշխատող, քանի՞ գործարք է ընկնելու այս օրենքի կարգավորման շրջանակում, ինչքա՞ն են կազմելու տնտեսվարողների ծախսերը՝ բանկային միջնորդավճարների գծով և այլն։ 2. Բանկերը, անկանխիկ գործառնությունների համար միանվագ ու ամսական սպասարկման վճարներից զատ, գանձում են նաև միջնորդավճար, որը կազմում է հասույթի 1.5-2.5%։ Նշենք, որ ԱՎԿ տվյալների համաձայն, 2017թ-ին առևտրի ոլորտում տնտեսվարողների համախառն շահութաբերության մարժան կազմել է 14%։ Այսինքն տվյալ օրենքի ընդունման հետևանքով ՓՄՁ-ների մոտ կառաջանա բանկային միջնորդավճարի լրացուցիչ ծախսային հոդված, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի ՓՄՁ-ների շահութաբերությունը։ 3. Առաջարկում ենք Օրենքի նախագծի՝ քննարկումներին զուգահեռ, ԿԲ-ն հրապարակի, թե իր նորմատիվ իրավական ակտերով անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն ինչպիսի սահմանաչափեր է պատրաստվում սահմանել (հոդված 4-ի, 5-րդ ենթակետ), որն ուղեցույց կարող է հանդիսանալ Օրենսդիր մարմնի համար՝ նախագիծը մերժելու կամ հաստատելու։ 4. Տնտեսական գործունեության առանձին տեսակների դեպքում, օրինակ, գյուղատնտեսության և շինարարության, որտեղ մեծ թիվ են կազմում օրավարձով աշխատող անձինք, այս Օրենքի կիրառումը գործնականում կախված է լուրջ դժվարությունների հետ։ Առաջարկում ենք այս երկու ոլորտների համար Օրենքի կիրառումը հետաձգել կամ սահմանել բացառություն։ Հաշվի առնելով այս նկատառումները՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նախաձեռնում է քննարկումների շարք շահագրգիռ մարմինների հետ՝ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու համար։ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ Նախագահ՝ Ռուբեն Օսիպյան chairperson@sme.am

Medea parfum

30.09.2019

Այս նախագիծը իհարկե գեղեցիկ շարադրել են, հիմնավորել են, բայց այն պարտադրելով մարդկանց վզին փաթաթելը ավելի շատ խնդիրներ կառաջացնի քան կլուծի, որն անընդունելի է.. Սա ավելի շատ Խորամանկ կազմված բիզնես պլան է, քան պետության համար խնդիր լուծելու միջոց; Իսկ Խնդիրները այս նախագծի մեջ շատ են; Ներկայումս բանկերը անկանխիկ գործարքներից 1,5 – 4,5% միջնորդավճար է պահում

Տիգրան Մեծ

28.09.2019

Տպավորությունը այնպիսին է, որ այս օրենքը բանկերի և վարկային կազմակերպությունների սեփականատերերն են նախագծել... բանկերը էլ ավելի գերշահույթ կստանան բնակչության հարստահարման հաշվին, վարկային կազմակերպություններն էլ՝ գրավատների գործունեության սահմանափակման հաշվին...մինչ այդ պետական տուրքն էին բարձրացնում 60 անգամ, հիմա էլ կանխիկի սահմանափակում մինչև 20.000 դրամ...Ա Ն Հ Ե Թ Ե Թ է

Узнать больше