Добавить в избранное

В стадии разработки

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՎ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է 2018 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՕ-313-Ն օրենքի 3-րդ հավելվածի և Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին հավելվածի 96-րդ կետի պահանջներից։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի 4-րդ հոդվածում ներկայացված են օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝

«շրջակա միջավայր» հասկացությունում ներառվել են «կլիմա» և «բնապահպանական այլ հողեր» եզրույթները,

«հիմնադրութային փաստաթուղթ» հասկացությունից որոշ փաստաթղթերի նախագծեր հանվել են (օրինակ՝ քաղաքականություն, ուրվագիծ), որոշներինն էլ ներառվել են (օրինակ՝ պլան, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների փաստաթղթերը), բացի այդ սահմանվել է, որ հիմնադրութային փաստաթուղթ է համարվում նաև հասկացությամբ սահմանված փաստաթղթերի  ցանկացած փոփոխությունը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով.

«նախատեսվող գործունեություն» հասկացությամբ սահմանվել է, որ բացի նախագծի շրջանակներում թվարկված մի շարք գործունեության տեսակներից նախատեսվող գործունեություն է համարվում նախագծով թվարկված գործունեության տեսակների ուսումնասիրությունը կամ արտադրությունը կամ կառուցումը կամ շահագործումը կամ վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ լուծարումը կամ փակումը կամ քանդումը կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծային փոփոխությունը,

«ռազմավարական էկոլոգիական գնահատում» և «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» հասկացությունով նկարագրվում է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման   գործընթացների հետ կապված գործողությունները,

«հայտ» հասկացությունը խմբագրվել է այն իրենից ներկայացնում է  նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ լուծարում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների փաթեթ,

հստակեցվել են «փորձագետ», «ձեռնարկող», «հանրություն», «շահագրգիռ հանրություն» հասկացությունները և ընդլայնվել դրանցում ընդգրկվածների շրջանակը։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։

Նախագծի 7-րդ հոդվածով  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունների, շրջակա միջավայրի օբյեկտների և բնութագրերի շարքը համալրվել է։

13-րդ հոդվածով նախատեսվող գործունեության տեսակները՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի ու ըստ բնագավառների դասակարգվում են երկու՝ Ա և Բ կատեգորիաների, գործող օրենքում դրանք երեքն են՝ Ա, Բ, Գ կատեգորիաներ։Գործող  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված  Բ կատեգորիայի որոշ բնագավառների գործունեության տեսակներ միացել են  Ա կատիգորիայի նախատեսվող գործունեության տեսակներին և  փոփոխվել են դրանց սահմանչափերը, իսկ որոշներն էլ միացել են գործող օրենքի 14-րդ հոդվածով սահմանված  Գ կատեգորիայի գործունեության տեսակներին, այստեղ նույնպես վերանայվել են սահմանաչափերը։

 Վերոնշյալ փոփոխության իրականացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով Ա և Բ կատեգորիաների նախատեսվող գործունեությունների փորձաքննության ներկայացման համար նախատեսված ընթացակարգերը գրեթե նույնն են, միայն սահմանված բազային տուրքի չափն է տարբեր։

Նախագծով գործող կարգավորումներից հանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաև նախնական փուլի հետ  կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու և ձեռնարկողին տրամադրելու պահանջները։

Նախագծով սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրման հետ կապված կարգավորումները, այն է՝ նախատեսվել է  ձեռնարկողի կողմից տեղական ինքնակառավարման մարմնին (մարմիններին)  ծանուցմամբ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) համար սահմանվել է պահանջ, որ  ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարեն հանրության ծանուցում և ծանուցումից առնվազն 12 աշխատանքային օր հետո իրականացնեն հանրային լսում (լսումներ), և դրանց արդյունքում հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին տրամադրեն  նախատեսվող գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն,

Նախագծում 18-րդ հոդվածով գործող օրենքի 19-րդ հոդվածը՝ Փորձաքննության հիմանակն փուլը  խմբագրվել է՝ ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության փուլ վերնագրով, որտեղ սահմանվել է փորձաքննության փուլի հետ կապված ընթացակարգերը։

          Նախագծի 19-րդ հոդվածով սահմանվել է նախատեսվող գործունեության  տեսակների վերակառուցման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ լուծարման կամ փակման կամ քանդման կամ  նախագծային փոփոխության իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից  լիազոր մարմին հայտ ներկայացնելու պահանջը։

     Փորձաքննական եզրակացությունը հոդվածում սահմանվել է դրույթ այն մասին, որ փորձաքննական դրական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական դրական եզրակացության տրվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, իսկ գործող օրենքում սահմանված է  մեկ տարվա ժամկետ։ Հստակեցվել է փորձաքննական եզրակացությունն  ուժը կորցրած ճանաչելու դեպքերը, հղում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 94.1-ին հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքերին։ Միաժամանակ նախագծի շրջանակներում մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նոր խմբագրությամբ շարադրելով օրենսգրքի 94.1-ին հոդվածը, որի շրջանակներում հստակ սահմանվել են փորձաքննության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու հետ կապված  պատասխանատվության բոլոր դեպքերն ու տուգանքի չափերը;

Հարկ է նշել, որ տուգանքի չափերը անհամեմատ տարբեր են գործող 94.1-ին հոդվածով սահմանված տուգանքի չափերից։ Նախագծով սահմանված բարձր տուգանքի չափերը նպատակ ունեն պարտավորեցնլ ձեռնարկողներին այսուհետ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեությունն սկսելուց առաջ դիմել լիազոր մարմին և ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով ստանալ փորձաքննական դրական եզրակացությունը, այնուհետև սկսել գործունեությունը։

Մյուս կողմից իրավախախտման դեպքերի համար 94.1-ին հոդվածի սանկցիաներում սահմանվել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացուման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը խախտելն առաջացնում է նախազգուշացում, այնուհետև նախազգուշացումից հետո մեկամսյա ժամկետում այդ գործողությունները չիրականացնելու դեպքերում  տուգանք է  նշանակված։

 Նախագծի 5-րդ գլխում  ՌԷԳ-ին վերաբերվող  նոր կարգավորում է սահմանվել, որի շրջանակներում կարգավորվում են ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության  գործընթացները, դրանց ներկայացվող պահանջները, ռազմավարական  էկոլոգիական գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի տեսակները։

Վերոնշյալ 5-րդ գլուխը մշակվել է նպատակ ունենալով համապատասխանեցնել «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» դրույթները ազգային օրենսդրության դրույթներին, առաջնորդվելով ՌԷԳ արձանագրությամբ ապահովել ազգային փորձի զարգացումը, ՌէԳ ուղեցույցների մշակումը, ՌԷԳ-ի արդյունավետ իրականացումը ՀայաստանիՀանրապետությունում։

Նախագծի 7-րդ գլուխը վերաբերվում է հանրության ծանուցմանը, հանրային լսումների իրականացմանը և դրանց ներկայացվող պահանջներին։ Այս պահանջների սահմանումը բխում է  «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» և «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիությանմասին» կոնվնցիայի պահանջներից։

      «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համապատասխան դրույթները նախագծի կարգավորումներին համահունչ դարձնելու անհրաժեշտությունից։

   «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»                                        օրենքի նախագծով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի՝

        Ա կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության  համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառություն է կատարվել  տեղական ինքնակառավարման մարմինների համար` սահմանվել է պետական տուրքը բազային տուրքի չափով, ինչպես նաև   ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման համար, որի համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով,

     Բ կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության hամար պետական տուրքը՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով, այս դեպքում նույնպես տեղական ինքնակառավարման մարմինների համար պետական տուրքը  բազային տուրքի չափով է,

    հայտի և ձևաթղթի ուսումնասիրության համար  պետական տուրքը բազային տուրքի 15-ապատիկի չափով է։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

        «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրորվ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։

 

 

 

 

 

  • Обсуждалось

    30.07.2019 - 30.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Здравоохранение, Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12567

Принт