Քննարկվել է 21.01.2025 - 05.02.2025 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքում, որոշվել է. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ 150.450/155.450 ՄՀց, 150.825/155.825 ՄՀց, 150.950/155.950 ՄՀց, 151.525/156.525 ՄՀց, 152.100/157.100 ՄՀց, 152.175/157.175 ՄՀց, 152.350/157.350 ՄՀց, 152.475/157.475 ՄՀց, 152.625/157.625 ՄՀց, 153.150/158.150 ՄՀց, 153.525/158.525 ՄՀց, 155.025/160.025 ՄՀց, 155.775/160.775 ՄՀց, 156.200/161.200 ՄՀց, 156.725/161.725 ՄՀց, 161.550/166.550 ՄՀց և 161.875/166.875 ՄՀց ռադիոհաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ: ՀՀ տարածքում «Amazon's Project Kuiper» ընկերության կողմից լայնաշերտ արբանյակային հաղորդակցական ծառայություններ մատուցելու համար 17,3-20,2 ԳՀց և 27,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունները տրամադրել երկրորդային հիմունքներով, որը կապահովի առաջնային հիմունքներով ռադիոհաճախականությունների շերտեր օգտագործողների խանգարումներից պաշտպանվածությունը: Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում: 2 1 0 786
Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ Հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողովում Ռադիոկանոնակարգրում կատարված համապատասխան փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ: Միաժամանակ,ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերի (օրինակ՝ «Սթարլինկ» և այլն) կիրառմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում բաժանորդային շարժական և ֆիքսված կայանների շահագործման համար պահանջվող՝ 10,7-12,7 ԳՀց և 14,0-14,5 ԳՀց հաճախականությունների շերտերը ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 18-ի թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 1-ին ենթակետով սահմանված Կառավարական նշանակության ՌԷՄ-երի օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից 12.53-12.54 ԳՀց և 14.03-14.05 ԳՀց հաճախականությունների շերտերի տեղափոխել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 3-րդ ենթակետով սահմանված համատեղ օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկ: 0 0 0 1065
Քննարկվել է 12.12.2022 - 29.12.2022 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման համար նախատեսված հաճախականությունների շերտերի ցանկից 2300-2400 ՄՀց հաճախականային շերտը ազատականացնել՝ Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում շարժական կապի ցանցերի նոր սերնդի տեխնոլոգիաներով զարգացման, արդիականացման և առևտրային նպատակներով օգտագործման համար: 1 6 0 3235
Քննարկվել է 12.11.2021 - 05.12.2021 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ աղյուսակ/կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները Հեռահաղորդակցության միջազգային միության Ռադիոկապի համաշխարհային համաժողով–2019 ընթացքում Ռադիոկանոնակարգում կատարված համապատասխան փոփոխությունների մասին, որը համարվում է նաև ՀՄՄ-ի ռադիոահաճախականությունների բաշխումների միջազգային աղյուսակ: 0 1 0 4627
Քննարկվել է 04.02.2020 - 21.02.2020 «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ կատարելոււ մասին 3 1 0 7621