Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.03.2020 - 25.03.2020 ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը: «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք: Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում: Նախագիծն ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ: 10 0 0 6813