Լրամշակման փուլում է
««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք:
Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում:
Նախագիծն ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ:
-
Քննարկվել է
10.03.2020 - 25.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6809
Տպել