Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.01.2019 - 15.02.2019 «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Նoրենքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Նախագծով առաջարկվել է հաստատել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիս 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա, կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019թ. մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը: 1 2 0 7114
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 17.11.2017 - 04.12.2017 «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը. 2) սահմանել ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը: 11 2 3 11022