Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

1) հաստատել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը.

2) սահմանել ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը:

Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը:

  • Քննարկվել է

    17.11.2017 - 04.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11018

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.11.2017

Հավելված 2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգ (այսուհետ՝ Հավելված 2): Հավելված 2-ի 3-րդ կետով սահմանված է՝ «3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի առաջին բաժնի միջոցով, եթե պատասխանատու այլ անձ չի նշանակվել»: Առաջարկում ենք նախագծի հանել «առաջին բաժին» բառակապակցությունը, այն հիմնավորվամբ, որ արտաքին և ներքին ազդարարումների դեպքում ոչ բոլոր իրավասու մարմինները իրենց կազմում ունեն առաջին բաժին:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.11.2017

Հավելված 1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձև (այսուհետ՝ Հավելված 1): Հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերը սահմանում են. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը (…) 7) ազդարարի ստորագրությունը»: Հիմք ընդունելով «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, առաջարկում ենք նշված ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, եթե հաղորդումը անանուն չէ: Անանուն լինելու դեպքում, գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում. (…) 7) ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Համապատասխանաբար, առաջարկում ենք վերը նշված փոփոխությունը կատարել նաև Ձև 1. Ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների Գրանցամատյանում, և 4-րդ և 8-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը: Հաղորդումը անանուն լինելու դեպքում կատարեք նշում այդ մասին. (…) 8. Ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Այն դեպքում, երբ նպատակահարմար չէ սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվի, առաջարկում ենք հնարավոր չարաշահումներից, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակյունից ելնելով գրանցամատյանը վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:

Հերիքնազ Տիգրանյան

18.11.2017

Որշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի միջև առկա հակասություն. գրանցամատյանի կնքան պահանջը ոչ փաստաթղթային վարման դեպքում կիրառելի լինել չի կարող: Առաջարկ` 3-րդ կետում "էջերը" բառից հետո ավելացնել " փաստաթղթային վարման դեպքում" բառերը:

Տեսնել ավելին