Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգավորման նպատակն է խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական արտադրանքի միջազգային շուկաներում հասանելիության ապահովմանը, խրախուսել հայ արտադրողին ապահովել մրցունակ արտադրանքի ներկայացվածությունը և արտաքին առևտուրը միջազգային շուկաներում՝ նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելով և ապահովելով ոլորտի կայունության զարգացումը՝ հումքի ներկրման և միջազգային էլեկտրոնային հարթակներում առևտրի խթանման միջոցով։ Ներկայումս օնլայն հարթակներում առևտուրը դարձել է կարևոր գործոն՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի տեսանելիությունն ու հասանելիությունը բարձրացնելու գործում։ Տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը ստեղծում են նոր հնարավորություններ ապրանքների վաճառքի համար տարբեր շուկաներում և շատ արտադրողներ կարող են օգտագործել այս հարթակները՝ ընդլայնելով իրենց արտահանումը և ավելացնելով միջազգային վաճառքների ծավալները։ Նախագծի ընդունումը  հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով տնտեսավարողների կայունությունը, արդյունավետությունը և մրցունակությունը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան՝ խթանելով հումքի ներմուծումը և տեքստիլ արտադրանքի արտահանումը, բարձրացնել և հավասարակշռել շուկայի կայունությունը, նպաստելով տեքստիլ ոլորտի արտադրողականության բարձրացմանը, խթանել հայկական ապրանքանիշերի զարգացումն ու արդյունավետ կառավարումը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում՝ ապահովելով տեքստիլ ոլորտում կայունության զարգացում։
Մնաց {days} օր
0 1234

Քննարկվել է 29.04.2024 - 14.05.2024

2024 ԹՎԱԿԱՆԻ՝ ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսավարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսավարողը կարող է օգտվել երկու ուղղություններից՝ մեկ ուղղության մասով ոչ քան մեկ անգամ)   Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորhրդատվական ծառայությունների աջակցության դեպքում․ Փոխհատուցել ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50%-ը, բայց ոչ ավել քան 1 500 000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝ խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության (այսուհետ՝ խորհրդատվական կազմակերպություն) կողմից, խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թվանակի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 100 մլն դրամ, որը հավաստվում է N2 Հավելվածի կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի հիման վրա, խորհրդատվական ծառայությունը մատուցվել է սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:   Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում․ Փոխհատուցում տրամադրել այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո  մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սույն կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են․   ISO հավաստագիր, CEN հավաստագիր, ECO հավաստագիր։
Մնաց {days} օր
0 2764
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: