Լրամշակման փուլում է
2024 ԹՎԱԿԱՆԻ՝ ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- #CEN,
- #ECO,
- #ISO,
- #հավաստագիր,
- #տեքստիլ
-
8 - Կողմ
-
6 - Դեմ
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսավարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսավարողը կարող է օգտվել երկու ուղղություններից՝ մեկ ուղղության մասով ոչ քան մեկ անգամ)
- Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորhրդատվական ծառայությունների աջակցության դեպքում․
Փոխհատուցել ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50%-ը, բայց ոչ ավել քան 1 500 000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝
- խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության (այսուհետ՝ խորհրդատվական կազմակերպություն) կողմից,
- խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թվանակի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 100 մլն դրամ, որը հավաստվում է N2 Հավելվածի կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի հիման վրա,
- խորհրդատվական ծառայությունը մատուցվել է սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:
- Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում․
Փոխհատուցում տրամադրել այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սույն կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են․
- ISO հավաստագիր,
- CEN հավաստագիր,
- ECO հավաստագիր։
-
Քննարկվել է
29.04.2024 - 14.05.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1326
Տպել