Քննարկվել է 05.02.2025 - 20.02.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացման և փոփոխությունների միջոցով բացահայտել կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, ինչպես նաև վերացնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին վերաբերող անհստակությունները և լուծել օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից որոշ անհստակություններ: 9 1 1 1000
Քննարկվել է 14.12.2018 - 29.12.2018 Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագիծը արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելու գրավատուի հնարավորությունը իրագործելի դարձնելու համար նախատեսում է ոչ թե գրավի առարկայի արժեքի չափով, այլ գրավառուի հնարավոր վնասների չափով ապահովում տրամադրելու պարտականություն. ընդ որում տրամադրվող ապահովման չափը չի կարող գերազանցել գրավի առարկայի արժեքը: Նախագծով նաև հստակեցվել է հայցային վաղեմության կասեցման ժամանակահատվածը վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնելու դեպքում: 2 1 0 8977