Քննարկվել է 01.07.2024 - 21.07.2024 «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության և շրջակա միջավայրի նախարարության որոշ իրավասությունները, մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը։ Նախատեսվում է հստակեցնել դեպքերը, երբ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի իրականացումը պետք է իրականացվի դրանք տնօրինողների կողմից։ Թափոնների կառավարման, աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է հստակեցնել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասությունները։ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նախատեսվում է լրացնել նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները ճշգրտել, հստակեցնել։ Նախատեսվում է պարզեցնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը։ 4 5 1 1242