Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024 «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։ 1 3 1 1182
Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023 Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Օրենքի համապատասխան հոդվածը լրացնել դրույթով, որը կարող է հանդես գալ որպես լիազորող նորմ՝ ներկայումս գործող ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1561-Ն որոշման մեջ զգալի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար: 2 0 0 3197
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.09.2022 - 17.09.2022 «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի անալոգների շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-Ի N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 725-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, կհամակարգվի կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը: 5 1 0 3549
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը: 1 0 0 3679
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր Քրական օրենսգրքի դրույթներին, հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը: 1 0 0 3570
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Ոստիկանության կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։ Միաժամանակ, նախատեսել, որ «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործառույթը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան, պետական սահմանի անցման կետերում իրականացվում է մաքսային մարմինների կողմից։ 0 1 0 3410