Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) պտղի հետագա հուղարկավորության հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման: Նախագծի ընդունման արդյունքում ծնողին կտրվի հնարավորություն` ցանկության դեպքում ստանձնելու մեռելածնի հուղարկավորությունը, իսկ մեռելածնին հուղարկավորության ստանձնող չլինելու պարագայում կլրացվի օրենսդրական բացը, պատշաճ ձևով կկազմակերպվի մեռելածինների հուղարկավորությունը, գործընթացը բերելով օրինական դաշտ: 1 0 1 3389
Քննարկվել է 14.01.2022 - 30.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը նրանումն է, որ խնդիր է առաջացել իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին: Մասնավորապես, օրենսդրությամբ կարգավորվում է հետևյալ փոփոխությունները՝ ներդրվել է «գերեզմանօգտագործող» և «ընտանիքի անդամներ» հասկացությունները և սահմանվել շրջանակը. սահմանվել է նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը․ հստակեցվել է հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը)․ հանվել է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Գերեզմանատներում հողատարածքը տրամադրվում միայն անվճար հիմունքներով․ հստակեցվել է տրամադրվող հողատարածքի չափերը՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով) և ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)․ խստացվել է գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։ 0 1 0 3966
Քննարկվել է 29.12.2021 - 13.01.2022 «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) պտղի հետագա հուղարկավորության կամ դիակիզման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման: Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին կիզել` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում: 1 1 0 6209
Քննարկվել է 22.06.2021 - 07.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է գերեզմանատների ու դիակիզարանների սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը դասակարգել՝ ելնելով դրանց հզորությունից /մեծությունից/ և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգավորության աստիճանից, սահմանել կառուցապատման, բարեկարգման, բնապահպանական կանոններ: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններում: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ձևավորված բնակավայրերում կազմակերպել արդի չափանիշներին համապատասխան նոր տիպի գերեզմանատներ և դիակիզարաններ: 1 0 0 5286
Քննարկվել է 31.03.2021 - 15.04.2021 «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) երեխայի հետագա հուղարկավորության կամ ոչնչացման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն: Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով: 4 22 2 7996