Julietta Tevosyan
31.03.2021
Վեդանայել որոշումը։։։
4 - Կողմ
22 - Դեմ
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) երեխայի հետագա հուղարկավորության կամ ոչնչացման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն:
Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
Քննարկվել է
31.03.2021 - 15.04.2021
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8000
Տպել31.03.2021
Վեդանայել որոշումը։։։
31.03.2021
Դեմեմ նման մեր երկրին ոչ հարիր որոշմանը։։։