Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.03.2025 - 01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Թանգարանների մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-93-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից: «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է:
0 372

Քննարկվել է 04.02.2025 - 19.02.2025

ՀՀԿՀ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծերի մշակման ընդհանուր կանոնները, մշակման կարգը և կառուցվածքը։ Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։
12 755

Քննարկվել է 12.12.2024 - 30.12.2024

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության հետ կապված հարաբերությունները: Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինումը և պահպանությունն իրականացվում է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան:
0 650

Քննարկվել է 13.11.2024 - 30.11.2024

«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու գործընթացները:
0 785

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.03.2023 - 08.04.2023

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովեն զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը, ինչպես նաև կսահմանվի զենքի անվանացանկը:  
4 6870

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.08.2018 - 30.08.2018

Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006թ. սկզբին և անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշր­ջանա­ռության կտրուկ աճով, փաստաթղթերը և տիպերի և բովանդակային առումով  լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր այլևս չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխել մի շարք փաստաթղթերի պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել:
0 12037