Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀԿՀ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծերի մշակման ընդհանուր կանոնները, մշակման կարգը և կառուցվածքը։

Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։

  • Քննարկվել է

    04.02.2025 - 19.02.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2081

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սիրունյան

19.02.2025

Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է:

Դավիթ Սիրունյան

19.02.2025

1.2 կետում արված ձևակերպումը՝ «Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։» Վերը նշված ՀՀՇՆ-ում հստակ գրված է, որ կանոնների հավաքածուն կամավորական օգտագործման համար է։ Հետևաբար 1․2 կետում արված «Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են» արտահայտությունը տեղին չէ։ Նաև, այս ամենից ելնելով, հարկ եմ համարում բարձրաձայնել այն, որ 04․12․2024-ին հրապարակված նախագծի հավելվածը իսկզբանե գրված է եղել որպես ՀՀՇՆ։ Չի կարելի ուղղակի փոխելով փաստաթղթի վերնագիրը ասել, որ հիմա ունենք այլ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, քանզի այս փաստաթղթերը ունեն տարբեր բովանդակային ձևակերպումներ։ Հետևաբար, առաջարկում եմ հիմնովին վերանայել այս փաստաթղթի կառուցվածքը և ձևակերպումները։

Դավիթ Սիրունյան

19.02.2025

Աղյուսակ 2-ում, «Համառոտագիր»-ի դիմաց նշված «Գործընթաց, որում մասնագիտացված բախումների հայտնաբերման ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար: Բախումների հայտնաբերումն իրականացվում է ամփոփիչ թվային տեղեկատվական մոդելի հիման վրա» նախադասության մեջ «մասնագիտացված բախումներ» արտահայտությունը մեղմ ասած անհասկանալի է։ Կարծում եմ այստող առկա է թարգմանության թերություն այն նյութից որն օգտագործվել է որպես սկզբնաղբյուր, և այստեղ ձևակերպումը պետք է լինի հետևյալ կերպ՝ «Գործընթաց, որում բախումների հայտնաբերման մասնագիտացված ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար:» Եվ խնդրում եմ մի բերեք անհասկանալի հիմնավորումներ այն մասին, որ այլ տողերում այս մասին իբր բացատրված է։ Այստեղ խոսում ենք կոնկրետ արտահայտության վերաբերյալ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: