09.12.2024 25.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները: Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով: 4 3 0 387