Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.01.2024 - 01.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ներմուծվող արտադրանքի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության` Եվրասիական տնտեսական միության կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանեցում։ 2 4 0 1722
Քննարկվել է 14.09.2023 - 29.09.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները: 9 5 0 3311
Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի 17-րդ հոդվածում առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն՝ կնախատեսվի, որ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերում ռադիոհաճախականություններ օգտագործելու համար թույլտվության չի պահանջվում: Միևնույն ժամանակ, օրենքի 42-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ բացի առկա կարգավորմամբ սահմանված՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից դրանք սպառողներին տրամադրելու, ինչպես նաև համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքում այլ օպերատորներին փոխանցելու դեպքերի, նախատեսվում է համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի համար սահմանել նաև այլ անձանց (վիրտուալ օպերատորներին) այդ համարը կամ կոդը տրամադրելու իրավասություն, իսկ օրենքի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ հստակեցնել կարգավորող մարմնի գործառույթը՝ համարի ու կոդերի, ինչպես նաև հաճախականության օգտագործման համար չափանիշներ և ընթացակարգեր (ներառյալ՝ hամարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի դեպքերն ու կարգը սահմանող) ամրագրելու մասով՝ օրենքով նախատեսվող փոփոխություններից բխող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով։ 1 6 0 2784