Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.06.2017 - 12.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակի գործերը վարելու կանոնները: ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գործերը վարելու կանոնները: Ընդ որում, սահմանված կանոնների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ կենսաթոշակի (նպաստի) գործում ներառվող տեղեկատվությունը ձևավորվում է (պահվում է) թղթային կրիչով: Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր անգամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելիս, կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս և այլ դեպքերում տպվում է համապատասխան հաշվարկ-կարգադրություն, որը կցվում է կենսաթոշակի (նպաստի) գործին: Առկա ընթացակարգերը ռեսուրսատար են (թուղթ և համապատասխան նյութեր՝ տպելու համար, հետագա ծախսեր՝ դրանց պահպանման համար): Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի (նպաստի) վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին, խնդրահարուց է ներկայացված փաստաթղթերը կենսաթոշակի (նպաստի) թղթային գործին կցելը։  Ներկայացվող նախագծով, հաշվի առնելով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ընձեռած հնարավորությունը, սահմանվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։ Իրավական ակտի ընդունման դեպքում կկրճատվի կենսաթոշակի և նպաստի գործում փաստաթղթային կրիչով պահպանվող տեղեկատվությունը:
0 8615