Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակի գործերը վարելու կանոնները:

ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գործերը վարելու կանոնները:

Ընդ որում, սահմանված կանոնների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ կենսաթոշակի (նպաստի) գործում ներառվող տեղեկատվությունը ձևավորվում է (պահվում է) թղթային կրիչով:

Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր անգամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելիս, կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս և այլ դեպքերում տպվում է համապատասխան հաշվարկ-կարգադրություն, որը կցվում է կենսաթոշակի (նպաստի) գործին:

Առկա ընթացակարգերը ռեսուրսատար են (թուղթ և համապատասխան նյութեր՝ տպելու համար, հետագա ծախսեր՝ դրանց պահպանման համար):

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի (նպաստի) վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին, խնդրահարուց է ներկայացված փաստաթղթերը կենսաթոշակի (նպաստի) թղթային գործին կցելը։

 Ներկայացվող նախագծով, հաշվի առնելով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ընձեռած հնարավորությունը, սահմանվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով:

Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։

Իրավական ակտի ընդունման դեպքում կկրճատվի կենսաթոշակի և նպաստի գործում փաստաթղթային կրիչով պահպանվող տեղեկատվությունը:

  • Քննարկվել է

    27.06.2017 - 12.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

27.06.2017 10:17

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8595

Տպել