Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.04.2024 - 08.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկի հստակեցումն է: 2 0 0 1256
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2100-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգումն է, նշանակման գործընթացների էլ ավելի պարզեցումը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն, 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կերկարաձգվեն նշանակման ժամկետները, ավելի կպարզեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը: 3 0 0 1448
Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է վերանայել հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու՝ կիրառական առումով արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև դրամական աջակցություն տրամադրել 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին։ Ներկայացված նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից Օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի համար) սահմանում է Կառավարությունը։ 4 0 4 16563