Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն
04.03.2021
Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։
4 - Կողմ
0 - Դեմ
Ներկայացվող նախագծի նպատակն է վերանայել հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու՝ կիրառական առումով արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև դրամական աջակցություն տրամադրել 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին։
Ներկայացված նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից Օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի համար) սահմանում է Կառավարությունը։
Քննարկվել է
01.03.2021 - 16.03.2021
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 16572
Տպել04.03.2021
Առաջարկվում է, նաև հավելում սահմանել 45-50 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար։
04.03.2021
Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, ինչպես նաև վերջին կետում «90 և դրանից բարձր» բառերը առաջարկում ենք փոխարինել «80 և դրանից բարձր» բառերով։ Համաձայն Նախագծի հիմնավորման 90 և ավելի տարիքի թոշակառուների թիվը մոտ 11000 է։ Միաժամանակ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ․ դրությամբ ՀՀ մշտական բնակչության մեջ 80 և ավելի տարիքի անձանց քանակը մոտ 91000 է, իսկ 85 և բարձր տարիքի անձանց թիվը շուրջ 29 000 է։ Ակնհայտ է, որ սույն նախագծով առաջարկվող բարեփոխումը չափազանց փոքրաթիվ թոշակառուների վրա է ազդեցություն ունենալու։ Ուստի առաջարկում ենք իջեցնել տարիքային շեմը մինչև 80 տարեկանը։ Թեպետ դա կավելացնի պետական բյուջեի ծախսերը, բայց շատ կարևոր է, որ նշված տարիքի քաղաքացիները ևս զգան պետության հոգածությունը։
04.03.2021
Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում «կենսաթոշակին կարող է տրվել հավելում» արտահայտությունը առաջարկում ենք փոխարինել «կենսաթոշակին տրվում է հավելում» արտահայտությամբ։ «Կարող է տրվել հավելում» արտահայտությունը որևէ պարտավորություն չի սահմանում և իրավական տեսանկյունից իմաստ չունի, քանի որ առանց օրենքի փոփոխության էլ ոչինչ չի խանգարում կառավարությանը ցանկության դեպքում սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։