Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.01.2025 - 20.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակ ունի սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2-րդ կետը: Ծրագրի ընդունումը պայմանավորված է ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։           Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝ Ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը, Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:  
13 2418

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.07.2024 - 02.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:      
22 6191

Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անուղղակիորեն նպաստել ծնելիության բարձրացմանը` բնակչության վերարտադրողական առողջության և հղիության ելքերի բարելավման, պերինատալ (շուրջծննդյան) կորուստների նվազեցման  և անպտղության բուժման միջոցով, հաշվի առնելով նաև նախորդ`  Կառավարության  2020 թվականի   մարտի 5-ի  N 258  - Լ որոշմամբ հաստատված`  առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների իրականացման դրական արդյունքները:
1 2829

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.03.2020 - 14.04.2020

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ        Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ___________ 2020 թվականի N ____ -Լ     ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը՝ համաձայն հավելվածի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում. համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, Կառավարության հաստատմանը ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը. առաջարկություններ ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։  
1 44843