Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2020 թվականի N ____ -Լ

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ.

ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը՝ համաձայն հավելվածի։
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
  • համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, Կառավարության հաստատմանը ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը.
  • առաջարկություններ ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։

 

  • Քննարկվել է

    30.03.2020 - 14.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 43716

Տպել

Առաջարկներ`

Սայադ Բադալյան

02.04.2020

Ծրագրերի շահառուի սահմանման մեջ նշվում է, որ ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն և նրա ամուսինն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Կարծում եմ այս ձևակերպումը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, ներկայումս երիտասարդներին տրամադրված հիփոթեքային վարկերի մեծ մասով համավարկառու են հանդիսանում նաև երիտասադր ամուսինների ծնողները, քանի որ շատ դեպքերում միայն երիտասարդ ամուսինների եկամուտները բավարար չեն վարկունակ համարվելու համար: Շատ հաճախ ծնողները, բացի համավարկառու լինելուց, դառնում են նաև նոր ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր, քանի որ ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ 1321-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն, որպեսզի համավարկառու ծնողը հնարավորություն ունենա օգտվելու վարկի տոկոսների չափով եկամտային հարկի հետ վերադարձման հնարավորությունից, պետք է հանդիսանա ոչ միայն համավարկառու, այլ նաև ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր: Նշված պատճառով բազմաթիվ են դեպքերը, երբ փաստացի երիտասարդ ընտանիքի կողմից հիփոթեքով ձեռքբերված բնակարանի համասեփականատեր են հանդիսանում նաև երիտասարդ ամուսինների ծնողները: Հետևաբար, առաջարկում եմ շահառուի հետևյալ սահմանումը. "Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն է, ում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Ընդ որում, հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը վարկառուին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանելու դեպքում վարկառուն կարող է համարվել ծրագրերի շահառու միայն այն դեպքում, եթե ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներ են հանդիսանում վարկառուի ամուսինը, ծնողները և (կամ) ամուսնու ծնողները":

Տեսնել ավելին