Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկություններն, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը, կարգավորել վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:
0 2710

Քննարկվել է 28.10.2022 - 12.11.2022

Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ներկայումս անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ բացակայում է շինությունների մակերեսը, որը որոշակի խնդիրներ է ստեղծում ըստ շինությունների մակերեսի հաշվարկվող տեղական վճարների հաշվարկման ժամանակ, մինչդեռ այդ տվյալների ներառումը էապես կբարելավի համայնքների կողմից պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Նկատի ունենալով վերը նշվածը՝ նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը:
0 3011

Քննարկվել է 02.11.2021 - 17.11.2021

Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին Նախագծով նախատեսվում է լիզինգատուի եւ լիզինգառուի հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում
0 4339