Հիշել նախագիծը

Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ներկայումս անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ բացակայում է շինությունների մակերեսը, որը որոշակի խնդիրներ է ստեղծում ըստ շինությունների մակերեսի հաշվարկվող տեղական վճարների հաշվարկման ժամանակ, մինչդեռ այդ տվյալների ներառումը էապես կբարելավի համայնքների կողմից պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Նկատի ունենալով վերը նշվածը՝ նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը:

  • Քննարկվել է

    28.10.2022 - 12.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3009

Տպել