Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

02.03.2026 17.03.2026
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1272-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրման արդյունքում գործարկվող էլեկտրոնային գրանցամատյանի միջոցով կարգավորել տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտների գծով լիազոր մարմիններից ստացվող տեղեկատվության գործընթացը։  Լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա պետական տուրքի հաշվառումը ինքնաշխատ, և լիազոր մարմիններին, ինչպես նաև հարկ վճարողին հասանելի կլինի տարեկան պետական տուրքի պարտավորությունների գծով առավել ճշգրիտ տեղեկատվություն։ Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում են լիցենզիա, թուլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաև ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունքի ուժի մեջ մտնելու ամսաթվերի, դրույքաչափերի, դրանց փոփոխությունների, փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հստակ ժամկետները, որի արդյունքում էլ պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի միջոցով իրականացվելու է տարեկան պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում։ Նախագծի ընդունման դեպքում հստակեցվում է նաև «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության, զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար լիազոր մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 252

27.02.2026 14.03.2026
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։ 
Մնաց {days} օր
0 342

Քննարկվել է 06.02.2026 - 27.02.2026

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Էներգետիկայի մասին օրենքում (այսուհետ Օրենք) առաջարկվող լրացման արդյունքում կսահմանվի, որ  100 տոկոս պետական մասնակցությամբ՝ լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի և հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման (այսուհետ Գործարքներ) դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի համաձայնությամբ, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն կամ մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
Մնաց {days} օր
0 587

Քննարկվել է 10.06.2024 - 28.06.2024

Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահումը և մասնավորապես՝ լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, որով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
Մնաց {days} օր
0 2916

Քննարկվել է 13.10.2022 - 29.10.2022

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն Նախագծի ընդունմամբ կարգավորվում են  ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնելուն պարտավորեցնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝  Կազմակերպությանը վարչական պատասխանատվության ենթարկելու եղանակով։
Մնաց {days} օր
0 6051

Քննարկվել է 12.07.2022 - 27.07.2022

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, առավելապես բացահայտել քողարկված բռնության դեպքերը:
Մնաց {days} օր
0 6356

Քննարկվել է 02.06.2021 - 17.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի ապահովումն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին համապատասխան։ 
Մնաց {days} օր
0 7010

Քննարկվել է 12.03.2020 - 27.03.2020

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի կատարում
Մնաց {days} օր
0 9989

Քննարկվել է 18.11.2019 - 03.12.2019

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմնամբ վերապահել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սույբկեներին, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին վերապահել միայն առանձնապես վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացման հնարավորությունը, լրացնել Օրենքը նոր հասկացություններով՝ առկա բացերը վերացնելու և համապատասխամ կարգավորումներ նախատեսելու նպատակով, հստակեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման և ռեեստրում գրանցման դադարեցման կարգը, սահմանել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման հարաբերությունները, հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները:  
Մնաց {days} օր
26 22897
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: