20.03.2026
Այս փոփոխությունը հանդիսանում է կրթական համակարգի կառավարման բարեփոխման կարևոր քայլ, որը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց հետևանքներ։Մի կողմից այս փոփոխությունը հնարավորություն է ստեղծում ապահովելու կրթության ոլորտի միասնական քաղաքականություն, հստակ չափորոշիչների կիրառում և վերահսկողության առավել համակարգված իրականացում։Միասնական կառավարման պայմաններում հնարավոր է նաև առավել հավասարչափ բաշխել ֆինանսական և կրթական ռեսուրսները` նպաստելով կրթության որակի բարձրացմանը։ Մյուս կողմից , պետք է հաշվի առնել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությունից դուրս գալը կարող է հանգեցնել դպրոցների և համայնքների միջև կապի թուլացմանը։ Տեղական խնդիրների արագ արձագանքման հնարավորությունները կարող են սահմանափակվել, իսկ որոշումների կայացման գործընթացը դառնալ ավելի կենտրոնացված և երբեմն դանդաղ։
Փոփոխության արդյունավետությունը մեծապես կախված է դրա իրականացման մեխանիզմներից։Առավել նպատակահարմար կլինի համատեղել կենտրոնացված կրթական քաղաքականությունը դպրոցների որոշակի ինքնավարության և համայնքային մասնակցության հետ։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: