Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.06.2017 - 07.07.2017 «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը: 1 1 2 10102