31.03.2025 15.04.2025 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցնել սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել ուսումնական պլանների ձևավորման սկզբնաժամկետ։ 2 6 12 793
Քննարկվել է 18.09.2023 - 04.10.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված ավարտական փաստաթղթերում ուսումնական պլանով նախատեսված առարկաների ամփոփիչ գնահատականների լրացման տրամաբանության փոփոխությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականում լրացնել 5-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Ատեստատում կլրացվեն ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Նախատեսվում է նաև, որ լրացված բոլոր գնահատականների միջին թվաբանականը «9» կամ «10» լինելու դեպքում և քննական բոլոր գնահատականները «18», «19» կամ «20» լինելու դեպքում՝ վկայականում և ատեստատում կատարվում է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում։ «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում չի իրականացվում, եթե շրջանավարտի գնահատականը լրացվել է վերաքննության արդյունքում։ 1 0 0 2379