Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.02.2024 - 07.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ 2024ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիք մարզի Սևան համայնքի միավորումից հետո անհրաժեշտություն է առաջացել Սևան համայնքի գյուղական բնակավայրերի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գներ սահմանելու, որը հնարավորություն կտա համակարգել իրականացվող գործընթացները, ունենալ սահմանային մեկնարկային գներ և ապահովել բյուջեի եկամուտները: Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել Սևանի համայնքային բյուջեի եկամուտները, գյուղատնտեսական ոլորտում ունենալ հստակեցված չափորոշիչներ, մշակել համակարգ և գործել որոշմամբ սահմանված գնային քաղաքականության շրջանակներում: 1 3 0 1611
Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023 ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Ռիելթորական գործունեության ներկայիս վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար անհրաժեշտ է ստեղծել ռիելթորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտ, որը կհամապատասխանի ոլորտում առկա առանձնահատկություններին և կբավարարի շուկայի այսօրվա պահանջներին: 5 2 0 5285
Քննարկվել է 18.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Նախագծերի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է 1 1 3 3182
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 06.04.2023 - 21.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` Համայնքային սեփականություն հանդիսացող, Սևան համայնքի վարչական սահմաներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի` օգտագործման տրամադրվող արոտավայրերի և խոտհարքների համար սահմանել մրցութային մեկնարկային գներ` համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սևան համայնքի ղեկավար՝ Սարգիս Մուրադյան 2 1 0 3495
Քննարկվել է 08.07.2021 - 25.07.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։ 0 0 0 5018
Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։ 0 0 0 7688
Քննարկվել է 10.03.2020 - 25.03.2020 «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությամբ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանումն է: 2 4 0 8282
Քննարկվել է 29.01.2020 - 15.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտը պայմանավորված է հողի հարկի 2020 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: 4 0 0 8028