Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս դրոշմավորման ծածկագրերը տրամադրվում են յուրաքանչյուրը 3.5 դրամ (առանց ԱԱՀ) արժեքով։ Նախագծով առաջարկվում է դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար գինը հաստատել 2.5 դրամ (առանց ԱԱՀ)։ Ընդ որում, նշված գինը նախատեսվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի նկատմամբ գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը որոշվելու է յուրաքանչյուր հարկ վճարողի համար առանձին՝  հետևյալ կարգով՝ 

քանակ= (մինչև 01.01.2026 ստացած դրոշմավորման ծածկագրերի քանակ×(3.5դրամ-2.5դրամ))/2.5

  • Քննարկվել է

    08.12.2025 - 23.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1083

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: