Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.10.2024 - 25.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծում՝ 1. սահմանվել են ապաստարանի անվտանգության և ապահովության, գաղտնիության, շահառուների ապրելու և նրանց իրավունքների իրացման մանրամասն չափանիշները, ապաստարանի կողմից տրամադրվող օգնության ձևերը, 2. ամբողջությամբ վերանայվել են ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջները, 3. սահմանվել է ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, 4. ամրագրվել են այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ապաստարանի գործունեությունը: 1 0 6 614