Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծում՝

1. սահմանվել են ապաստարանի անվտանգության և ապահովության, գաղտնիության, շահառուների ապրելու և նրանց իրավունքների իրացման մանրամասն չափանիշները, ապաստարանի կողմից տրամադրվող օգնության ձևերը,

2. ամբողջությամբ վերանայվել են ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջները,

3. սահմանվել է ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը,

4. ամրագրվել են այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ապաստարանի գործունեությունը:

  • Քննարկվել է

    09.10.2024 - 25.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 748

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Նախագծով նշվել և թվարկվել է, որ ապաստարանը պետք է հաստատի և իր գործունեության մեջ կիրառի հետևյալ փաստաթղթերը. ● գաղտնիության պահպանման համաձայնագրեր, ● անձնական տվյալների ստացման և մշակման համաձայնություն, ● ապաստարանում բնակության համաձայնագիր, ● շահառուին տրամադրվող օգնությունը ստանալու համաձայնագիր, ● շահառուի վստահելի անձանց հետ կապի հաստատման համար համաձայնագիր, ● դեղորայքից օգտվելու համաձայնագիր, ● շահառուի կողմից լրացվելու համար` ապաստարանից հեռանալու նշումների վերաբերյալ փաստաթուղթ: Առաջարկում ենք վերը թվարկված փաստաթղթերի ձևանմուշները կցել հավելվածին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Ըստ նախագծի շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Անհրաժեշտ է նախատեսել սահմանված ժամկետը երկարաձգելու հնարավորություն, ինչպես նաև սպառիչ կերպով թվարկել այն փաստական հանգամանքները, որոնցով պայմանավորված հնարավոր կլինի երկարաձգել ապաստարանում գտնվելու ժամկետը (օրինակ՝ դատարանի որոշում, առողջական խնդիր, հղիություն, մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը, դատական գործի ձգձգում և այլն)։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Ըստ Նախագծի՝ ապաստարանի աշխատակիցը պետք է շահառուին ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների և վտանգի գրավոր գնահատումը: Տվյալ աշխատակիցը հանդիսանում է այդ գործի վարման պատասխանատուն: Առաջարկում ենք հստակեցնել, թե ապաստարանի ո՞ր աշխատակիցը (մասնագետը) պետք է ընդունի շահառուին և նախատեսել, որ ապատարանում շահառուի ընդունելության ժամանակ ներկա գտնվի հոգեբանը։ Կազմակերպությունն առաջարկում է նաև վտանգի գրավոր գնահատումը իրականացնել ոչ թե ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում, այլ ընդունելության պահից մեկից երեք օրվա ընթացքում։

Տեսնել ավելին