Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

28.04.2026 14.05.2026
Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծեր Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև ՀՀ բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Առարկայական ծրագրերի գործարկման ընթացքում ի հայտ են եկել որոշ համադրական և գործնական բնույթի հարցեր, որոնց լուծման նպատակով իրականացվել է ծրագրերի վերանայում և ճշգրտում։ Ներկայացված փաթեթը մշակվել է վերանայված պետական չափորոշչի պահանջների ապահովման նպատակով և նպատակաուղղված է առարկայական ծրագրերի միջև բովանդակության ու ժամանակագրության ավելի հստակ համադրմանը, թեմաների տրամաբանական հաջորդականության ապահովմանը և փոխկապակցվածության ուժեղացմանը։ Այն նաև միտված է տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութի կրկնությունների բացառմանը, կիրառման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական և կազմակերպման հետ կապված խնդիրների շտկմանը, ինչպես նաև ուսումնական բեռնաթափման իրականացմանը՝ առանց էական բովանդակային բաղադրիչների կրճատման։
Մնաց {days} օր
0 110

Քննարկվել է 29.05.2023 - 13.06.2023

«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների հրամաններում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը    Սույն նախագծով ներկայացված առարկայական չափորոշիչները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչի համապատասխան:   Առարկայական չափորոշիչները, որոնք սույն փաթեթով ուղարկվում են հաստատման, բեռնաթափված առարկաների չափորոշիչներն են: Մնացած առարկաների առարկայական չափորոշիչները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով:  
Մնաց {days} օր
1 4540
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: