Ռուզաննա Նալբանդյան
09.06.2023
1.Պետական բաղադրիչով 9-րդ և 11-րդ դասարաններում հ.լեզվին հատկացված ժամաքանակով հնարավոր չէ իրականացնել առարկայական չափորորշչի նվազագույն պահանջին համապատասխան ուսուցում : 2.Բնագիտական առարկաներին հատկացված ժամաքանակը հնարավորություն չի տա աշակերտներին խորացնելու , ամրապնդելու գիտելիքը, բացահայտելու իրենց ներուժը: 3. ՆԶՊ առարկային հատկացված ժամաքանակը բավարար չէ: 4.Բավարար չէ նաև (Հայոց պատմություն) առարկային հատկացված ժամաքանակը .ինչո՞ւ է առարկան ուսումնասիրվում 1,5 ժամով: 5.I դասարանում աշնանային, ձմեռային և գարնանային 2 շաբաթյա արձակուրդը նպատակային չէ :Ցանկալի է այն բաշխել համաչափորեն՝ ուստարվա կտրվածքով: