Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018 ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակների չափերի բևեռացումը մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը: Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը։ Առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ։ Առաջարկվում է առավելագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի առավելագույն կենսաթոշակի չափ, որից ավել չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ Ըստ այդմ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած առավելագույն կենսաթոշակի չափից։ 3 1 0 8448