Լրամշակման փուլում է
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակների չափերի բևեռացումը մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը: Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը։
Առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ։ Առաջարկվում է առավելագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի առավելագույն կենսաթոշակի չափ, որից ավել չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։
Ըստ այդմ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած առավելագույն կենսաթոշակի չափից։
-
Քննարկվել է
15.10.2018 - 30.10.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 8543
Տպել