Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

16.04.2026 01.05.2026
Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիր «Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի  մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով դիզելային վառելիքի առաջացած գնաճի ազդեցության մեղմման ու գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների անխափան իրականացման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 531

09.04.2026 27.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման կարգը՝ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերն արդյունավետորեն իրականացնելու համար՝ ամբողջականացնելով բռնության ենթարկված երեխայի ուղղորդման շղթան:
Մնաց {days} օր
0 567

Քննարկվել է 20.03.2026 - 04.04.2026

«Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ագրոպարենային ոլորտում զբաղված տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու և գյուղատնտեսության բուսաբուծության, անասնաբուծության և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ճյուղերի զարգացման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 935

Քննարկվել է 13.03.2026 - 28.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի գործողության ժամկետի և ծրագրի շրջանակում ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 739

Քննարկվել է 17.02.2026 - 05.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված աջակցության ծրագրերով վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող և գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման գործընթացների, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում նշված անհամապատասխանությունների կարգավորման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 964

Քննարկվել է 23.01.2026 - 12.02.2026

«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՉՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում շշալցված կոնյակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի Ծրագրի շրջանակներում մատչելի պայմաններով ներգրավել վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։
Մնաց {days} օր
1 937

Քննարկվել է 14.11.2025 - 01.12.2025

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին բավարարող, սակայն Ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրրի լուծման տարբերակն ընտրած 1-3 անդամներից բաղկացած ընտանիքներին: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:  
Մնաց {days} օր
22 5112

Քննարկվել է 30.09.2025 - 15.10.2025

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզում 2025 թվականին խաղողագործների կողմից արտադրված Արենի տեսակի խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2108
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: