Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին բավարարող, սակայն Ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրրի լուծման տարբերակն ընտրած 1-3 անդամներից բաղկացած ընտանիքներին:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:

 

  • Քննարկվել է

    14.11.2025 - 01.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3481

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

23.11.2025

Նշեմ, որ հանդիսանում ենք ՀՀ կառավարության 2024 թ մայիսի16 ի N 710-L հաստատված այդ թվում նաև անվավեր ճանաչվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու շրջանակում տրամադրված հավաստագիրը անհասկանալի պատճառով ճանաչվել է անվավեր։ Այժմ կարող ենք օգտվել 1-3 ընտանիքների անդամներից բաղկացած նախատեսված 120 ամիս տրամադրվող պետական աջակցության ծրագրից ։ Նամակին կից կուղարկեմ բոլոր հիմնավոր փաստաթղթերը։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.11.2025

Շատ անհեռանկար ծրագիր է, այդ գումարը խնդրի լուծում չէ, մեր տունը վաճառքի եք հանել ձեր սիրելի Ալիևին, գումարը գրպանը դրած ցոփ ու շվայտ կյանք եք վարում, մեզ տնով ապահովեք։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

14.11.2025

Բարև Ձեզ ես Ձեզ գրում եմ խնդրանք-առաջարկությունով։ Կան ընտանիքներ, որտեղ ապրում են երկու ընտանիք, այսինքն մայր, եղբայր և ամուսնացած քույր երեխաներով, փաստացի հաշվառված են մի հասցեի տակ, որովհետև տան վարձերի ահռելի գների պատճառով ստիպված մի բնակարանում միասին են ապրում, օրինակ մայր, եղբայր և զաքսով ամուսնացած քույր իր երեխաներով, բայց որոշ ժամկետից քույրը առանձնանալու է։ Խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք, որ մարդիկ բարձր տան վարձավճարների պատճառով ստիպված որպեզի մի քանի տուն չվարձակալեն, դուք էլ լավ տեղյակ եք Հայաստանում ցածր աշխատավարձերը, խնդրում եմ Ձեզ ընտանիքում ամուսնացած ընտանիքները համարեք առանձին ընտանիք, օրինակ եղբայրը ծնողի հետ համարեք մեկ ընտանիք, իսկ քրոջը ընտանիքը առանձին ընտանիք, հաշվի առնեք, որ քույրը առանձնանալու է իր ծնողից։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: