Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.11.2025 - 02.12.2025

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող. հողի թթվայնացում, ջրային էկոհամակարգերի էվտրոֆիկացիա, բուսականության վնասում, կենսաբազմազանության նվազում։ Նախագիծը ներառում է՝ աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների, էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա, ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ, տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։
Մնաց {days} օր
1 609

Քննարկվել է 11.07.2025 - 27.07.2025

«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգելու մասին» Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման անհրաժեշտությունից։ Որոշման նախագծով նախատեսվում է․ հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների սահմանվում է յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները, սահմանվում է յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը:
Մնաց {days} օր
0 1654

Քննարկվել է 20.03.2019 - 04.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ամրագրման անհրաժեշտությամբ: Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկի ամրագրումը հնարավորություն կտա հստակ սահմանել դիտակետերի ջրավազանային կառավարման տարածքները, ջրային օբյեկտները, դիտակետերի համարները, տեղադիրքը, մոնիտորինգի տեսակը, աշխարհագրական կոորդինատները և այլն: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ամրագրման անհրաժեշտությամբ: Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկի ամրագրումը հնարավորություն կտա հստակ սահմանել դիտակետերի ջրավազանային կառավարման տարածքները, ջրային օբյեկտները, դիտակետերի համարները, տեղադիրքը, մոնիտորինգի տեսակը, աշխարհագրական կոորդինատները և այլն:
Մնաց {days} օր
1 9677
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: