Լևոն Գալստյան
21.03.2019
1․ Նախագծում նշված է հետևյալը․ Գործառնական մոնիտորինգն իրականացվում է այն դիտակետերում, որոնք, ըստ բացահայտված մարդածին էական ճնշումների, ջրավազանում տարանջատվել են որպես ռիսկային: Մոնիտորինգի այս տիպը նպատակ ունի գնահատել ժամանակի ընթացքում ջրի որակի ցանկացած փոփոխություն: Այս տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու չկան դիտակետեր կոնկրետ այն կետերում, որտեղից կատարվում է արդյունաբերական թափոնաջրերի արտանետումներ լեռնահարստացուցիչ ձեռնարկություններից և պոչամբարներից։ Առաջարկում ենք ավելացնել այդ կետերը և պատրաստ ենք ցանկով ներկայացնել դրանց տեղադիրքը։ 2․ Նաև պետք է դիտակետեր լինեն այն կետերում, որտեղից ոռոգման խոշոր համակարգերը ջրառ են կատարում գետերից։ 3․ Դիտակետերի ցանցը պետք է դինամիկ լինի, քանի որ աղտոտղները և աղտոտման աղբյուրները անընդհատ փոփոխվում են տարիների ընթացքում։