Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
09.04.2025 24.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ, ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու միջոցով հետագայում կիրականացվի գլխավոր նախագծի առաջադրանքի և գլխավոր նախագծի ձեռք բերման գործընթացը: 
0 244
08.04.2025 24.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման վերաբերյալ նախագծերն այլևս չեն ներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքի, ինչը հնարավորություն կտա Արդարադատության նախարարությանը ապահովելու օրենքով սահմանված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի արդյունավետ փորձաքննության իրականացումը:
0 248

Քննարկվել է 13.03.2025 - 29.03.2025

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների և հարակից այլ իրավական ակտերի նախագծեր ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու է քրեագիտական հաշվառումներ և ներկայումս հանրապետական գնդակապարկուճադարանի բաժինը հանդիսանում է ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում: Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի» բառերը  փոխարինելով ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման համաձայն ՊՈԱԿ-ին հանձնված գործառույթների վերաբերյալ դրույթները հանել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքից՝ ապահովելով փոփոխությունների գործարկումը:
2 866

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 11.02.2025 - 04.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1034-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հստակեցնել ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1034-Ն որոշման մեջ առկա ձևակերպումներն ու հասկացությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներով սահմանված հասկացություններին, ինչպես նաև տրամադրվող աջակցության մեխանիզմը տարածել նաև գրանցման հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, յուրաքանչյուր հաջորդ արտադրատարածք(ներ)ի կամ նոր ցուցման գրանցման, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի դոսյեի՝ ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցման կամ փոխադարձ ճանաչման նպատակով իրականացվող և հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների, ընդհանուր ընթացակարգով գրանցված կամ ԵԱՏՄ կարգով միայն Հայաստանի Հանրապետությունում կիրառման նպատակով գրանցված դեղի փոփոխության, սպեցիֆիկացիայում ցուցանիշի փոփոխության դեպքում՝ լաբորատոր փորձաքննության վճարների (տուրքերի), ինչպես նաև միայն Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ կարգով գրանցված կամ դոսյեն համապատասխանեցված դեղի այլ երկրների փոխադարձ ճանաչման նպատակով փորձաքննությունների համար սահմանված վճարների (տուրքերի) վրա։
1 1085

Քննարկվել է 23.12.2024 - 07.01.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպումը, կարգավորել քաղաքաշինական ընթացիկ խնդիրները, հստակեցնել վարչական պատասխանատվության երթարկվող սուբյեկտների շրջանակը:  
0 1061

Քննարկվել է 08.11.2024 - 24.11.2024

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է համապատասխան ոլորտներում ներդնել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական  ակտերի  հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման կառուցակարգ: 
1 1478

Քննարկվել է 08.11.2024 - 23.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։    Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին:    Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։  
1 1147