Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Նախագծով առաջարկվող լրացումները միտված են կարգավորելու այն իրավահարաբերությունները, որոնք առաջանում են այն դեպքերում, երբ գործող կարգով սահմանված ժամկետներում առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթը չի ապահովում նվազագույն շեմը հաղթահարած որևէ հայտ, ապա հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերը կարող են ստեղծվել տվյալ օտար լեզուն որպես պետական լեզու ունեցող երկրի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատան աջակցությամբ՝ կողմերի միջև կնքված համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի շրջանակներում։ 

 

  • Քննարկվել է

    18.11.2025 - 03.12.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 610

Տպել

Առաջարկներ`

Սոնա Հովհաննիսյան

25.11.2025

Կրթության ոլորտում տեղի ունեցող նույնիսկ աննշան բարեփոխման կողմնակից եմ։ Վերոնշյալ նախագիծը ուժի մեջ մտցնելիս ուրախ կլինեմ հաշվի առնվի առաջարկս։ Առաջարկում եմ օտար լեզվի դասագրքերում զգալի չափով ընդգրկել քերականական առաջադրանքներ, ինչպես նաև ապահովել դրանց բազմաբնույթ լինելը, ինչը կնպաստի սովորողների գրավոր խոսքի զարգացմանն ու հարստացմանը։

Սոնա Հովհաննիսյան

25.11.2025

Ողջունում եմ նախագիծը բովանդակային առումով։ Գնահատում եմ կրթության ոլորտուն կտարվող արժեքավոր փոփոխությունները, որոնք միտված են կրթության որակի բարելավմանը։ Նախագծի շրջանակում առաջարկում եմ օտար լեզվի դպրոցական դասագրքի կազման գործընթացում առավել կարևորել տվյալ պահին դպրոցում դասավանդող ուսուցիչների ներգրավվածությունը։

Սյուզաննա Խաչատրյան

21.11.2025

Նախագիծը շատ դրական նշանակություն կունենա նոր որակի դասագրքեր ունենալու գործում՝ կարևորելով դասագրքերի մշակման հարցում օտարազգի մասնագետների գիտելիքներն ու փորձառությունը։ Առաջարկում եմ նախագծով սահմանել նաև նույն մասնագիտական խմբի կողմից դասագրքերից օգտվելու ուսումնամեթոդական ձեռնարկի և ուսումնաօժանդակ նյութերի մշակման գործընթացի սահմանում, որը կապահովվի նոր դասգրքերի ճիշտ և գրագետ օգտագործումը՝ նվազեցնելով դասագրքից ոչ արդյունավետ օգտվելու ռիսկերը։ Միաժամանակ առաջարկում եմ նաև գործընթացի շարունակականության ապահովման նպատակով իրականացնել ուսուցիչների վերապատրաստման գործընթաց։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: