Քննարկվել է 18.10.2024 - 05.11.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը: 0 5 0 667
Քննարկվել է 02.04.2024 - 18.04.2024 ԳՈւՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1954-Ն որոշմամբ հատկացված 772,115.2 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված թվով 12 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 1420 աղբարկղ: 0 3 0 1365
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 26.02.2024 - 12.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն թվականի որոշմամբ սահմանված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում փոփոխություններ՝մասնավորապես պայմանավորված հանրակրթության նոր չափոփոշչի ներդրմամաբ (Տավուշի մարզ) 4 0 0 1696
Քննարկվել է 26.02.2024 - 13.03.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Տավուշի մարզում նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգահեռ սովորողների գնահատման սահմանված չափանիշների գործարկման գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ՝ ինչպես ձևակերպումների, այնպես էլ տեխնիկական, որոնց շտկման նպատակով էլ իրականացվում են նախագծով ներկայացվող փոփոխություններն ու լրացումները: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին համապատասխանեցնել գնահատման չափանիշների ներդրման ժամանակացույցը, ՀՀ Տավուշի մարզում գնահատման չափանիշների ներդրման գործընթացում ծագած խնդիրների հիման վրա իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ գործընթացի իրավաչափ կազմակերպման և իրականացման նպատակով: 9 3 8 3354
Քննարկվել է 10.08.2022 - 26.08.2022 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հաշվի առնելով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ լինելու հանգամանքը, արտակարգ իրավիճակներում նշված բժշկական կազմակերպության նշանակությունն ու կարևորությունը, հագեցվածության բավարար մակարդակը, շենքային պայմանները և հավելյալ մահճակալներ ծավալելու հնարավորությունները, հիմք ընդունելով նաև Տավուշի մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունների գործունեության դրական արդյունքները, նպատակահարմար է գտնվել <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ Տավուշի մարզպետին: Նշվածը թույլ կտա բարելավել բժշկական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների և իմունականխարգելիչ աշխատանքների ցուցանիշները, առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները, համալրել կադրային հաստիքները, առավելագույնս ապահովել ծառայությունների որակն ու մատչելիությունը, ինչպես նաև բժշկական կազմակերպության հնարավորություններն օպերատիվ կերպով ծառայեցնել երկրում և առողջապահության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակներին։ 1 2 0 3460
Քննարկվել է 07.06.2021 - 22.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2020-2021 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայական չափորոշիչները և ծրագրերը փորձարկվելու են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ 2021-2022 ուսումնական տարվա համար մշակված ուսումնական պլանը նկարագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպելու սկզբունքները։ 0 0 0 10156