Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի 2026-2031 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության էներգետիկ և շրջակա միջավայարի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների  կառավարման համար համար պատասխանատու մարմիներին և հասարակությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը և վերջին հաշվով դրանց արդյունավետ կառավարմանը  

  • Քննարկվել է

    21.04.2026 - 08.05.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 623

Տպել

Առաջարկներ`

Ստեփան Խաչատրյան

08.05.2026

ԵՄ ՋՇԴ-ն պահանջում է ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակի գնահատում՝ հիմնված կենսաբանական տարրերի վրա (EU WFD Article 2, 20-23 կետեր): Պլանում ընդունվում է, որ կենսաբանական մոնիթորինգի տվյալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել որոշել ռիսկի գնահատման կենսաբանական ցուցանիշները (Պլան Գլուխ 11): Սա նշանակում է, որ էկոլոգիական կարգավիճակի գնահատումը կատարված է ոչ ամբողջական (Պլան Գլուխ 9)։

Ստեփան Խաչատրյան

08.05.2026

ԵՄ ՋՇԴ 9-րդ հոդվածը պահանջում է ջրային ծառայությունների ծախսերի լիարժեք փոխհատուցում՝ ներառյալ բնապահպանական և ռեսուրսային ծախսերը (EU WFD Article 9): Ներկայացված Պլանը սահմանափակվում է միայն հարկային դրույքաչափերի թվարկմամբ և ընդհանուր եկամուտների նշմամբ (Պլան Աղյուսակ 13․1): Այն չի ներկայացնում ծախսերի փոխհատուցման իրական մակարդակը և չի վերլուծում բնապահպանական վնասի տնտեսական արժեքը, ինչը ԵՄ ՋՇԴ հիմնարար պահանջ է:

Ստեփան Խաչատրյան

08.05.2026

Պլանում նշվում է, որ հիդրոմորֆոլոգիական գնահատում չի իրականացվում (Պլան Գլուխ 9), չնայած ԵՄ ՋՇԴ-ն այն դիտարկում է որպես էկոլոգիական կարգավիճակը գնահատող կարևոր տարր (EU WFD Annex V, point 1.1.1):

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: