Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.05.2024 - 04.06.2024 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ՝ ՆՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ Հրամանի նախագծով սահմանվել են Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։ ջրավազանային կառավարման պլանների մշակման և վերանայման փուլերում իրականացվում է ջրային ռեսուրսների գնահատում, ըստ որի անհրաժեշտության դեպքում կնախատեսվեն ջրօգտագործման լրացուցիչ սահմանափակումներ կամ հակառակը։ 4 4 0 2345
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.05.2024 - 04.06.2024 ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի 91/676/ԵՏՀ գյուղատնտեսական աղբյուրներից նիտրատով աղտոտումից ջրերի պաշտպանության մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ 0 0 0 2209
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 19.03.2021 - 05.04.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդաբանության և ջրավազանային կառավարման պլանի մոդելի փոփոխությամբ, որոնք հաստատվել են համապատասխանաբար ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն և ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի N 45-Ն արձանագրային որոշումների ընդունմամբ: Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նաև Ախուրյանի գետավազանում ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման, ջրօգտագործողների միջև էներգետիկ ու ոռոգման նպատակներով ջրօգտագործման գործընթացի հավասարակշմամբ: 2 154 18 7349
Քննարկվել է 11.06.2019 - 26.06.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կապահովվի ջրերի ոչ նպատակային, անարդյունավետ, առանց ջրօգտագործման թույլտվության, կամ թույլտվությունից ավել ջրօգտագործման դեպքերում հաշվարկել ջրային ռեսուրսներին հասցված վնասը, ինչպես նաև վնասակար նյութերով ջրային ռեսուրսներն աղտոտելու դեպքերում վերականգնել հասցված վնասները։ Այս դեպքում ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում հասցված վնասները համարժեք կլինեն վերականգնվող վնասներին։ 12 0 0 8399