《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ
31.03.2021
Ուսումնասիրելով էկոլոգիական թողքի արժեքները, վստահաբար կարող ենք ասել, որ էկոլոգիական թողքի արժեքները հաշվարկվել են ոչ պրոֆեսիոնալ և մասնագիտական կարողություններ ունեցող անձանց կողմից, ինչպես նաև գործ ունենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերը Չտիրապետող անձանց հետ: Մասնավորապես, առաջարկվող նախագծի Աղյուսակ N3-ի 8-րդ կետում ներկայացված է Գիժգետը Թավշուտի ջրամբարից մինչև գետաբերան հատվածի համար12 ամիսներին տարբեր բնապահպանական թողքի արժեքները: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է, որ ՛՛20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը՛՛: Ինչպես գիտենք Թավշուտի ջրմաբարի ընդհանուր ծավալը շուրջ 6 մլն խմ է, ուստի Թավշուտի ջրամբարից հետո բնպահպանական թողքի արժեքը 12 ամիսների համար պետք է լինի միարժեք, այն է՝ բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, առաջարկվում է ամբողջովին վերանայել սույն նախագիծը: